Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

ԱՄՆ-ը Հայաստանին ստիպում է բացել «Զանգեզուրի միջանցքը»

ԱՄՆ-ը Հայաստանին  ստիպում է բացել «Զանգեզուրի միջանցքը»
28.06.2024 | 18:14

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ' Բրայենը Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ ասել է, որ Վաշինգտոնը շահագրգռված է տարածաշրջանում արագ խաղաղության հասնելու և առևտրային ուղու բացմամբ, որը կոչվում է «Զանգեզուրի միջանցք»...

@InfoMediaarm

Ինչպես հասկացաք, նեոպանթուրանական և նեոպանօսմանական այս ծրագրի շահառուն ԱՄՆ-ն է, որի նպատակն, իրականում բացարձակ առևտուրը չէ:

Այն աշխարհաքաղաքական է և ուղղված է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի դեմ:

Մեր ողբերգությունն այն է, որ ԱՄՆ-ը, Թուրքիան ու Ադրբեջանն իրենց հայաստանյան կամակատարի` Նիկոլի միջոցով այդ ծրագիրն առաջ են տանում:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2273

Մեկնաբանություններ